Միջազգային

Պուտինը չէ, որ պետք է որոշի Ուկրաինայում ընտրությունների ձևաչափը․ Զելենսկի

Պուտինը չէ, որ պետք է որոշի Ուկրաինայում ընտրությունների ձևաչափը․ Զելենսկի

Դեռևս խաղաղության համաձայնագիր չկա, այն կարող է նույնիսկ գոյություն չունենալ։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

«Այն գոյություն ունի ոչ թե թղթի վրա, այլ այն ժամանակ, երբ ստորագրվի առաջնորդների կողմից և պատերազմը դադարեցվի»,- ասել է նա։

Անդրադառնալով Ուկրաինայում հնարավոր նախագահական ընտրություններին՝ Զելենսկին ասել է, որ Պուտինը չէ, որ պետք է որոշի Ուկրաինայում ընտրությունների ձևաչափը։

«Սրանք բացառապես ուկրաինական ընտրություններ են։ Պուտինը Ուկրաինայի քաղաքացի չէ, ուստի նա, անշուշտ, ոչնչի վրա չի ազդի, առավել ևս՝ արդյունքի վրա», - ասել է նա։

Ստեղծված իրավիճակում, ըստ Զելենսկու, դժվարություններ կլինեն արտասահմանում գտնվող ուկրաինացիների թվի հետ կապված, սակայն Արտաքին գործերի նախարարությունն արդեն իսկ լուծում է այս հարցը՝ ապահովելու համար, որ Ուկրաինայի քաղաքացիները կարողանան հարմարավետ քվեարկել ընտրությունների դեպքում։

Ըստ Զելենսկու՝ ընտրությունները «չեն կարող անցկացվել օկուպացված տարածքներում, քանի որ դրանք կանցկացվեն Ռուսաստանի նախընտրած ձևաչափով»։

«Պարզ է, թե ինչպես են դրանք անցկացվելու։ Ինչպես միշտ անում է Ռուսաստանը։ Այն նախ հայտարարում է նույնիսկ իր ներքին ընտրությունների արդյունքները, ապա հաշվում է ձայները», - ընդգծել է նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական