Միջազգային

ԱՄՆ-ում գնացքների բախման հետևանքով 17 մարդ է վիրավորվել

ԱՄՆ-ում գնացքների բախման հետևանքով 17 մարդ է վիրավորվել

Նյու Ջերսիում երկու գնացքների բախման հետևանքով 17 մարդ է վիրավորվել, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով NJ Transit-ի խոսնակ Ջոն Չարտիեին։

Կայքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Մոնտկլերում ուրբաթ երեկոյան։ Բախման հետևանքով գնացքները դուրս են եկել գծերից։

Միջադեպի պատճառը դեռևս անհայտ է։ Ազգային տրանսպորտային անվտանգության խորհուրդը (NTSB) X սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ հայտարարել է, որ հետաքննություն է ընթանում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական