Միջազգային

Ձնեմարդ՝ 19 մետր բարձրությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ձնեմարդ՝ 19 մետր բարձրությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Չինաստանի հյուսիս-արևելքում գտնվող Հարբին քաղաքում հսկա ձնեմարդ է տեղադրվել: 19 մետր բարձրությամբ ձնեմարդու պատրաստման համար ծախսվել է ավելի քան 3500 խորանարդ մետր ձյուն: Ձնեմարդու տեղադրմանը մասնակցել է ավելի քան 150 մարդ, կառուցումը տևել է 11 օր։ Աշխատանքի ողջ ընթացքը նկարահանվել և ներկայացվել է արագացված տեսանյութով։

Հարբինը վաղուց համարվում է Չինաստանի առաջատար ձմեռային քաղաքը և պարբերաբար ռեկորդներ է սահմանում սառույցի և ձյան արվեստի ոլորտում։ Ամեն ձմեռ քաղաքում անցկացվում է սառույցի և ձյան միջազգային փառատոնը, որը ներառում է ամբողջ սառցե քաղաքի կառուցում՝ պալատներով, աշտարակներով և լուսավորությամբ, օգտագործելով հարյուր հազարավոր խորանարդ մետր սառույց և ձյուն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական