Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը անօդաչու թռչող սարքերով հարվածել է Կասպից ծովում գտնվող «Լուկօյլ» նավթային երրորդ հարթակին։
Անվտանգության ծառայության աղբյուրների փոխանցմամբ՝ այս անգամ հարձակման թիրախը եղել է «Ռակուշեչնոյե» հանքավայրի (որը կոչվել է Վալերի Գրեյֆերի անունով) հորատման հարթակը։
Անօդաչու թռչող սարքի տեսախցիկը գրանցել է հարթակի գազային տուրբինային բլոկի մոտ հաջող հարվածը։