Միջազգային

ԱՄՆ-ը դադարեցնում է «Գրին քարտի» DV1 ծրագիրը

ԱՄՆ-ը դադարեցնում է «Գրին քարտի» DV1 ծրագիրը

ԱՄՆ-ն դադարեցնում է «Գրին քարտի» ծրագիրը Բրաունի համալսարանի կրակոցների մեջ կասկածվողի պատճառով, հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության քարտուղար Քրիստի Նոեմը։

«Նախագահ Թրամփի ցուցումով ես անմիջապես հրամայում եմ ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայություններին (USCIS - RBC) կասեցնել «Բազմազանության վիզա I» (DV1) ծրագիրը՝ ապահովելու համար, որ ամերիկացիները այլևս չտուժեն այս վնասակար ծրագրից», - գրել է նա իր X սոցիալական ցանցի էջում։

Նշենք, որ Բրաունի համալսարանի կրակոցների մեջ մեղադրվող Կլաուդիո Մանուել Նևես Վալենտեն Միացյալ Նահանգներ է մուտք գործել «Բազմազանության ներգաղթային վիզա» (DV1) ծրագրի միջոցով 2017 թվականին և ստացել է կանաչ քարտ, պարզաբանել է Նոեմը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական