Միջազգային

ԵՄ-ն հաստատել է Ուկրաինային տրամադրվելիք վարկը

ԵՄ-ն հաստատել է Ուկրաինային տրամադրվելիք վարկը

Եվրամիության առաջնորդները 16 ժամ տևած բանակցությունների ընթացքում չեն կարողացել համաձայնության գալ Ուկրաինային ֆինանսավորման մեխանիզմի շուրջ. Եվրոպայում սառեցված ռուսաստանյան ակտիվներից այն կհատկացվի, թե ոչ։ Միևնույն ժամանակ, ԵՄ-ը հաստատեց Կիևին 90 մլրդ եվրոյի ֆինանսական աջակցություն տրամադրելու որոշումը՝ Եվրամիության բյուջեով ապահովված վարկի ձևով։

«Հաստատվել է Ուկրաինային 90 մլրդ եվրոյի աջակցության տրամադրումը 2026–2027 թվականների համար»,- գրել է ԵՄ գագաթնաժողովի նախագահ Անտոնիու Կոշտան իր սոցիալական էջերում։

Ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ Կոշտան մանրամասներ չի հայտնել։ Reuters-ի տվյալներով՝ նախատեսվող գումարը կգոյանա կապիտալի շուկաներից ներգրավվող և ԵՄ բյուջեով ապահովվող վարկառությամբ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական