Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների և ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման. գնդակն ամբողջությամբ Կիևի և նրա եվրոպացի հովանավորների դաշտում է, հայտարարել է Վլադիմիր Պուտինը։
Նա շեշտել է, որ Թրամփը լուրջ ջանքեր է գործադրում հակամարտությունը դադարեցնելու համար։ Անքորիջի հանդիպման ժամանակ Ռուսաստանը մեծ մասամբ համաձայնել է նրա առաջարկներին, ուստի չի կարելի ասել, որ Մոսկվան ինչ-որ բան մերժում է։
«Հետևաբար, ասել, որ մենք ինչ-որ բան մերժում ենք, բացարձակապես սխալ է և ոչ մի հիմք չունի։ Մոսկվայում նախնական հանդիպումների ժամանակ մեզ ներկայացվել են առաջարկներ և խնդրել են ընդունել որոշակի փոխզիջումներ։ Երբ ես ժամանեցի Անքորիջ, ասացի, որ դրանք մեզ համար հեշտ որոշումներ չեն լինի։ Բայց մենք համաձայն ենք առաջարկվող փոխզիջումների հետ», - ասել է նախագահը։