Միջազգային

Բրաուն համալսարանում սպանության մեջ կասկածվողին մահացած են գտել

Բրաուն համալսարանում սպանության մեջ կասկածվողին մահացած են գտել

Բրաուն համալսարանում երկու մարդու սպանության, մի քանիսին վիրավորելու կասկածանքով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է մահացած։

48-ամյա Կլաուդիո Նևես Վալենտեն ինքնասպանություն է գործել՝ հրազենով կրակելով գլխին. հայտարարել է տեղի ուստիկանությունը։ Հետաքննության տվյալներով՝ կասկածյալը գործել է մենակ:

Հետաքննիչները կարծում են, որ Վալենտեն պատասխանատու է ինչպես Բրաունում տեղի ունեցած կրակոցների, այնպես էլ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) պրոֆեսորի սպանության համար, որը երկուշաբթի օրը մահացու հրազենային վիրավորում էր ստացել Բրուքլայնի իր տանը: Իշխանությունները դեռ պաշտոնապես չեն հաստատել երկու կրակոցների միջև կապը:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական