Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության վերականգնումը կարող է օգտակար լինել։
Նրա խոսքով՝ եվրոպացիներն ու ուկրաինացիները շահագրգռված են գտնել ճիշտ ձևաչափ՝ այդ քննարկումներում պատշաճ ներգրավվելու համար։
«Կարծում եմ՝ Վլադիմիր Պուտինի հետ խոսելն օգտակար կլինի։ Այո, նկատում եմ, որ կան մարդիկ, ովքեր խոսում են նրա հետ, ուստի կարծում եմ՝ մենք՝ եվրոպացիներս և ուկրաինացիները, շահագրգռված ենք գտնել ճիշտ ձևաչափ այս քննարկմանը պատշաճ ներգրավվելու համար։ Հակառակ դեպքում մենք խոսում ենք միմյանց հետ՝ այն բանակցողների հետ, որոնք գործում են մենակ։ Ռուսների հետ քննարկումը իդեալական տարբերակ չէ», – հայտարարել է Մակրոնը։
Նա նաև նշել է, որ երկար բանակցություններից հետո առաջնորդները որոշել են Ուկրաինային տրամադրել 90 միլիարդ եվրոյի վարկ առաջիկա երկու տարվա ընթացքում, ինչը, ըստ նրա, կարևոր առաջընթաց է։
«Սա կարևոր քայլ է առաջ։ Որոշումը ընդունվել է միաձայն», – ասել է Էմանուել Մակրոնը։