Ղազախստանի խորհրդարանը հաստատել է երկրում ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենք․ հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Արդարադատության փոխնախարար Բոտագոզ Ժակսելեկովայի խոսքով՝ արգելքը չի խախտում միջազգային իրավունքը, քանի որ թույլ է տալիս սահմանափակումներ մտցնել խոսքի ազատության վրա, երբ կան օրինական հիմքեր։ Նա ընդգծել է, որ սա վերաբերում է բացառապես հանրային քարոզչությանը։
Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Ղազախստանում կարգելվի ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչությունը սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում։