Միջազգային

Կամավոր մեղայական․ Լավրովը մեկնաբանել է Կալլասի խոսքերը

Կամավոր մեղայական․ Լավրովը մեկնաբանել է Կալլասի խոսքերը

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը անկեղծ խոստովանություն արեց՝ խոստանալով, որ Եվրամիությունը կօգնի Հայաստանին 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում․ նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Կայա Կալասը հրապարակավ խոստացավ, որ Եվրամիությունը կօգնի Հայաստանին՝ պայքարել վնասակար արտաքին միջամտության դեմ, ինչպես դա արեցին Մոլդովայում։ Անկեղծ խոստովանություն է, կամավոր մեղայական», - ասել է Լավրովը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) վաղուց վերածվել է քաղաքական ճնշման գործիքի, ընդգծելով, որ այս գրասենյակի շրջանակներում ընտրությունների դիտորդական առաքելությունների «պատրաստած» զեկույցները թելադրված են աշխարհաքաղաքական նկատառումներով․

«Եթե հաղթում է ոչ արևմտյան թեկնածու, տրվում են ամենախիստ գնահատականները, նույնիսկ՝ մինչև կրկնության պահանջ։ Եթե հաղթում է Արևմուտքի կողմից ակտիվորեն «աջակցվող» մեկը, դա գնահատվում է որպես «ժողովրդավարության հաղթանակ»։ Այս ընտրությունների գնահատականները նախապես են պատրաստվում։ Բոլորը գիտեն սա։ ԵՄ-ն այս ամենը որակում է որպես «ընտրությունների դիտարկման ոսկե չափանիշ», - հեգնել է Լվարովը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական