Միջազգային

Ես աշխատում եմ հանուն խաղաղության, ոչ թե՝ հանուն Մոսկվայի. Օրբան

Ես աշխատում եմ հանուն խաղաղության, ոչ թե՝ հանուն Մոսկվայի. Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ԵՄ գագաթնաժողովի սկզբում հերքել է կասկածներն այն մասին, որ ինքը գործում է ի շահ Մոսկվայի:

«Ես աշխատում եմ միայն հանուն խաղաղության»,- ընդգծել է նա:

Օրբանը մնում է ԵՄ միակ առաջնորդը, որը պարբերաբար հանդիպում է Կրեմլի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ: Վերջին ժամանակներս նա կտրականապես դեմ է Ուկրաինային հետագա ֆինանսական օգնությանն ու, առավել ևս, դեմ է սառեցված ռուսական ակտիվներն օգտագործելու ծրագրին, ինչպես առաջարկում է Եվրահանձնաժողովը։

Եթե ԵՄ-ն «ինչ-որ մեկից փող վերցնի», ապա ինքը ևս կդառնա պատերազմող կողմերից մեկը․ կարծում է Օրբանը։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական