Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահ է, որ առողջ կլինի 2030 թվականին նախատեսված նախագահական ընտրությունների ժամանակ, սակայն վստահ չէ, որ կմասնակցի դրանց։
Մինսկում Համաբելառուսական ժողովրդական ժողովի նիստի ժամանակ օրենսդրական նախաձեռնությունների հասարակական կենտրոնի ղեկավար Աննա Կանոպացկայան, դիմելով Լուկաշենկոյին, ասել է․
«Շատ հաճելի է լսել, որ դուք լիովին առողջ եք։ Սա լավ լուր է ձեր կողմնակիցների համար և ուժեղ հարված ձեր հակառակորդներին... 2030 թվականին լավ կլիներ բախվել առողջ, եռանդուն և փորձառու հակառակորդի հետ»։ Ի պատասխան՝ Լուկաշենկոն ասել է, որ երաշխավորում է, որ առողջ կլինի, սակայն՝ ոչ ընտրություններին մասնակցությունը։