Միջազգային

Ուկրաինայի հակամարտությունը կորոշի միաբևեռ աշխարհից բազմաբևեռի անցումը. Դուգին

Ուկրաինայի հակամարտությունը կորոշի միաբևեռ աշխարհից բազմաբևեռի անցումը. Դուգին

Ուկրաինայի հակամարտության արդյունքը կունենա գլոբալ հետևանքներ և կորոշի՝ տեղի կունենա՞ միաբևեռ աշխարհից բազմաբևեռի անցումը․ կարծում է ռուս փիլիսոփա, քաղաքագետ և սոցիոլոգ Ալեքսանդր Դուգինը։

«Հակամարտության հետևանքները կլինեն գլոբալ։ Սա պայքար է միաբևեռ աշխարհի դեմ, դրա ավարտի և բազմաբևեռ աշխարհի սկզբի համար։ Ինչպիսին կլինի այս բազմաբևեռ աշխարհը, նույնպես դեռևս լիովին հասկանալի չէ», - ասել է Դուգինը։

Ըստ նրա, տարբեր պետություններ ունեն բազմաբևեռ աշխարհի ապագա մոդելի տարբեր տեսլականներ։ Նա ընդգծել է, որ հակամարտության ցանկացած միջանկյալ արդյունք, որը ձեռք չի բերվել հաղթանակի միջոցով, ստեղծում է դրա շարունակության և գործընթացի շրջադարձի ռիսկ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական