Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ այսօրվա գագաթնաժողովից ոչ ոք չի հեռանա, քանի դեռ չեն կայացրել Ուկրաինային աջակցության որոշումը։
«Մենք այսօրվա ԵՄ գագաթնաժողովից չենք հեռանա, մինչև չլուծվի Ուկրաինայի առաջիկա երկու տարիների ֆինանսավորման հարցը», - ասել է նա։
Նրա խոսքով՝ քննարկվում է երկու տարբերակ՝ ֆինանսավորում ԵՄ բյուջեի միջոցով և փոխհատուցման վարկ։ Նպատակն է ապահովել երկրին աջակցելու համար անհրաժեշտ 137 միլիարդ եվրոյից 90 միլիարդ եվրոն։