Միջազգային

Իմ՝ Կուպյանսկ այցը մեծ ազդեցություն ունեցավ. Զելենսկի

Իմ՝ Կուպյանսկ այցը մեծ ազդեցություն ունեցավ. Զելենսկի

Իմ՝ Կուպյանսկ կատարած այցը խոր ազդեցություն ունեցավ ամերիկացիների և եվրոպացիների վրա։ Այն հստակեցրեց, որ Պուտինը ստում էր նոր օկուպացված տարածքների մասին․ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։

«Կարծում եմ՝ նույնքան կարևոր էր, որ ես ուզում էի պարգևատրել մեր զինվորներին», - ասել է նախագահը։

Նա նաև հայտարարել է,որ Դոնբասը, փոխհատուցումները և Զապորոժիեի ԱԷԿ-ի վերահսկողությունը մնում են հիմնական զգայուն հարցերը։

Նախագահի խոսքով՝ այս հարցերի շուրջ կոնկրետ համաձայնություն ձեռք չի բերվել, բայց դրանք բարձրացվել են։ ԱՄՆ-ն առաջարկել է փոխզիջում՝ կայանի եռակողմ վերահսկողություն, բայց, Զելենսկիի խոսքով, սա անարդար և դժվար այլընտրանք է։

«Մենք երկար քննարկում ունեցանք, և ես նրանց ասացի, որ դա անարդար է։ Խնդիրը միայն մեր կայանի հետ չէ։ Խնդիրը նաև այն է, որ մեր մարդիկ են այնտեղ աշխատում։ Սա պետք է քննարկվի ԱԷՄԳ-ում։ Հարցը նաև այն է, թե ով է վերականգնելու կայանը։ Կայանը կապված է նաև օկուպացված տարածքներում ամբարտակի կառուցման հետ, որը պայթեցրել են ռուսները։ Ո՞վ է վճարելու դրա համար։ Այսպիսով, հարցերն ավելի շատ են, քան պատասխանները», - ասել է նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական