Միջազգային

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել

Ադրբեջանի ՆԳ նախարարությունը, Գլխավոր դատախազությունը և Տարածքների ականազերծման գործակալությունը համատեղ հայտարարություն են տարածել՝ հայտնելով Աղդամի շրջանում տեղի ունեցած ականի պայթյունի մասին։

Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 17-ին ժամը 22:00-ի սահմաններում Աղդամի շրջանի Չեմենլի գյուղի տարածքում։

1982թ. ծնված Մամեդովը  վիրավորվել է հակատանկային ականի պայթյունից:

Միջադեպը տեղի է ունեցել նախկին շփման գծի մոտակայքում ականներից դեռևս չմաքրված տարածքում տրակտորով հողային աշխատանքներ կատարելու ժամանակ: Վիրավորը հոսպիտալացվել է:

 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական