ABC News-ը գրում է, որ ԱՄՆ-ը նախագահ Դոնալդ Թրամփը հիմնովին վերափոխում է Սպիտակ տան տեսքն ու բովանդակությունը՝ իրականացնելով մի շարք աղմկահարույց փոփոխություններ։
Հրապարակման համաձայն՝ նա ստեղծել է այսպես կոչված «Նախագահական փառքի ծառուղի» և տեղադրել իր իսկ հեղինակած բրոնզե հուշատախտակները։
Բրոնզե հուշատախտակների վրա արված գրությունները, ամենայն հավանականությամբ, հենց հեղինակել է Դոնալդ Թրամփը։
Այս տեքստերը կրում են խիստ անձնական և քաղաքական բնույթ։ Օրինակ՝ Ջո Բայդենին նա պաշտոնապես անվանել է Ամերիկայի պատմության վատագույն նախագահ, նա պնդել է, որ Բայդենն իշխանության է եկել «կոռումպացված ընտրությունների» միջոցով և երկիրը հասցրել է կործանման եզրին։
Իսկ Բարաք Օբամային մեղադրել է իրեն լրտեսելու մեջ։ Նրան բնութագրել է որպես «պառակտող գործիչ»։ Թրամփը նրան մեղադրել է իր նախընտրական արշավը լրտեսելու և «Ռուսաստանի հետ կապված հնարովի սկանդալների» մեջ։
Հուշատախտակների վրա Թրամփը նույնիսկ առանձնահատուկ նշել է Հիլարի Քլինթոնին։ Թեև նա նախագահ չի եղել, Թրամփը նրա անունը նշել է ամուսնու՝ Բիլ Քլինթոնի հուշատախտակի վրա՝ ընդգծելով, որ Հիլարին պարտվել է իրեն 2016-ին։
Բացի տեքստային փոփոխություններից, Թրամփը ձեռնարկել է նաև շենքի վերակառուցման գործընթաց։ Նա հրամայել է քանդել Սպիտակ տան Արևելյան թևը՝ տեղում շքեղ պարասրահ կառուցելու համար։ Հայտնի Վարդերի պարտեզն ամբողջությամբ սալիկապատվել է, իսկ Օվալաձև աշխատասենյակում ավելացվել են բազմաթիվ ոսկեզօծ զարդարանքներ։
Սպիտակ տան մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ նախագահն այս ամենն անում է սեփական պատմական ժառանգությունն ընդգծելու համար։