ԱՄՆ-ն հաստատել է Թայվանին զենքի մեծածավալ մատակարարումների փաթեթը։ Այն ներառում է նաև միջին հեռահարության հրթիռներ, հաուբիցներ և անօդաչուներ։
Պետդեպարտամենտը զենքի վաճառքի մասին հայտարարել է չորեքշաբթի երեկոյան՝ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձից հետո։
Ելույթում Թրամփը գրեթե չի անդրադարձել արտաքին քաղաքականությանը և չի խոսել առևտրի կամ Չինաստանի հետ կապված այլ հարցերի մասին:
Զենքի վաճառքի մասին 8 համաձայնությունը ներառում է բարձր շարժունությամբ 82 հրթիռահրետանային համալիր և 420 մարտավարական հրթիռային համակարգ։ Սրանք նման են այն համակարգերին, որոնք ԱՄՆ-ն Բայդենի վարչակազմի ժամանակ մատակարարել էր Ուկրաինային։
Այդ համակարգերի արժեքը գերազանցում է 4 միլիարդ դոլարը: