Ուկրաինական զլմ-ները հաղորդում են, որ ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռոստովի նավահանգստում վնասվել է տանկեր։ Նավի վրա հրդեհ է բռնկվել, կան վիրավորներ և մահացածներ։
Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ խոսքը «Վալերի Գորչակով» տանկերի մասին է։
Պայթյուններ են լսվել նաև Բատայսկում, որի հետևանքով քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրաէներգիայի։
Ըստ ռուսական իշխանությունների՝ Ռոստովի մարզում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ 10-ը։
Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարի խոսքով՝ գիշերը անօդաչու թռչող սարքերի հարձակումների են ենթարկվել Ռոստովը, Բատայսկը և Տագանրոգը։
Նա հաստատել է, որ հարձակման հետևանքով Ռոստովի նավահանգստում հրդեհ է բռնկվել բեռնատար նավի վրա։ Անձնակազմի երկու անդամ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել։ Նահանգապետը չի նշել, թե որ նավի մասին է խոսքը, սակայն Դոնի Ռոստովի քաղաքապետը նախկինում հայտարարել էր, որ հարվածը հասցվել է կայանատեղիում կայանված տանկերին։