Սլովակիայի ՆԳ նախարարության ավիացիայի վարչության կառավարական հատուկ ինքնաթիռը, որ այսօր Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին տեղափոխել է Բրյուսել, վթարի է ենթարկվել Բրյուսելի օդանավակայանում:
Վարչապետը հայտարարել է, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել թեքահարթակով փոխադրամիջոցի կողմից, ինչի հետևանքով այն դարձել է թռիչքների համար ոչ պիտանի:
Վթարից հետո կառավարական ինքնաթիռը անվտանգության նկատառումներից ելնելով դադարեցվել է: Վթարի հետևանքով ո՛չ անձնակազմը, ո՛չ ուղևորները վտանգի չեն ենթարկվել, հայտնում է TASR գործակալությունը՝ վկայակոչելով Սլովակիայի ՆԳՆ մամուլի հաղորդագրությունը:
«Բրյուսելում լարված գագաթաժողովն անհաջող է սկսվել։ Օդանավակայանում թեքահարթակով մեքենան բախվեց մեր ինքնաթիռին՝ այն դարձնելով թռիչքի համար ոչ պիտանի, և մենք ստիպված եղանք այն թողնել այստեղ», - գրել է Ֆիցոն: