Լրագրող Թաքեր Քարլսոնը, հղում անելով ամերիկացի օրենսդիր մարմնի ներկայացուցչի, պնդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է պատերազմ հայտարարել Վենեսուելային այսօր վաղ առավոտյան։
«Կոնգրեսի անդամներին երեկ ասվել է, որ պատերազմn անխուսափելի է, և դրա մասին կհայտարարվի լուսադեմին՝ ազգին ուղղված նախագահի ուղերձում»,- ասել է նա։
Երկուշաբթի Wall Street Journal-ը հայտնել էր, որ ամերիկացիները պատրաստվում են ճշգրիտ հարվածներ հասցնել Վենեսուելայի ցամաքային թիրախներին։ Հոդվածում պնդում էին, որ դա կարող է սկսվել կիբերտարածության գործողություններով և արբանյակային կապի խափանումներով՝ Կարակասին զրկելու իր հակաօդային պաշտպանության համակարգերն օգտագործելու հնարավորությունից։
Այսօր Սպիտակ տունը Վենեսուելայի ղեկավարությանը հայտարարել էր օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն՝ «ակտիվների գողության, ահաբեկչության, թմրանյութերի մաքսանենգության և մարդկանց առևտրի» համար։ Նա պահանջել էր վերադարձնել ենթադրաբար գողացված նավթը, հողերը և միջոցները, և զգուշացրել, որ երկիր մտնող և դուրս եկող բոլոր պատժամիջոցների տակ գտնվող տանկերները կենթարկվեն լիակատար և համապարփակ շրջափակման։
Կարակասը հերքել էր Վաշինգտոնի պնդումները հանրապետության բնական պաշարների վերաբերյալ և հայտարարել հարցը ՄԱԿ-ում քննարկելու մտադրության մասին։