Միջազգային

Վրաստանում էլեկտրաէներգիայի սակագները կբարձրանան

Վրաստանում էլեկտրաէներգիայի սակագները կբարձրանան

Վրաստանում սպառողական էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը նախատեսվում է սկսել 2026 թվականի սկզբից։ Այս մասին հայտարարել է երկրի էներգետիկայի և ջրամատակարարման ազգային կարգավորման հանձնաժողովի նախագահ Դավիթ Նարմանիան։

Նրա խոսքով, բարձրացման վերջնական պարամետրերը կորոշվեն հանձնաժողովի դեկտեմբերի 29-ի նիստում։

«Ներկայումս էլեկտրաէներգիայի և բնական գազի սակագների վերանայումը շարունակվում է։ Այս պահին գազի սակագների բարձրացման հիմքեր կամ սպասումներ չկան. հնարավոր է միայն շատ փոքր ճշգրտում։ Աճը կազդի էլեկտրաէներգիայի սակագների վրա, բայց այս պահին դժվար է կոնկրետ թվեր և տոկոսային աճեր նշել, քանի որ կարգավորող հանձնաժողովն աշխատում է ամեն օր», - ասել է նա։

Նրա խոսքով, այս փուլում չի նախատեսվում նաև ջրի սակագների բարձրացում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական