Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության պետ Իրակլի Բերայան աշխատանքային հանդիպում է ունեցել Ադրբեջանի դեսպան Ֆաիգ Գուլիևի հետ:
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային նշանակության նախագծեր և երկկողմ գործընկերության հարցեր՝ Վրաստանի և Ադրբեջանի միջև բեռնաշրջանառության ավելացման համատեքստում:
Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել սահմանը հատելիս մաքսային ընթացակարգերի պարզեցման հարցերին։ Անդրադարձ է կատարվել «Մետաքսի ճանապարհ» համատեղ մաքսային անցակետի կառուցման կարևորությանը։