Միջազգային

Մոսկվայում սպասում են ամերիկյան կողմի տեղեկատվությանը

Մոսկվայում սպասում են ամերիկյան կողմի տեղեկատվությանը

Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայում օտարերկրյա ռազմական ուժերի վերաբերյալ լավ հայտնի է, բայց դա քննարկման թեմա է․ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա մեկնաբանել է այն տեղեկությունները, որ «Կամավորների կոալիցիան» քննարկում է խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ուկրաինա ԵՄ զորքեր ուղարկելու հարցը։

«Կրեմլը ակնկալում է, որ ամերիկյան կողմը տեղեկատվություն կտրամադրի ուկրաինացիների և եվրոպացիների հետ կարգավորման վերաբերյալ իր աշխատանքի արդյունքների մասին, հենց այն հասանելի դառնա»,- ընդգծել է Պեսկովը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական