Միջազգային

Պեկինը խոշոր վարկ կտրամադրի Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան երկաթուղու կառուցման համար

Պեկինը խոշոր վարկ կտրամադրի Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան երկաթուղու կառուցման համար

«Kazinform»-ը հայտնում է, որ երեկ ստորագրվել է Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան երկաթուղու շինարարությունը ֆինանսավորելու համաձայնագիր։

Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 4.7 միլիարդ դոլար, որից 2.3 միլիարդ դոլարը Չինաստանը տրամադրում է որպես 35-ամյա վարկ երեք երկրների կողմից ստեղծված համատեղ նախագծային ընկերությանը։

Մնացած 2.3 միլիարդ դոլարը երեք երկրները կներդնեն համատեղ նախագծային ընկերության կանոնադրական կապիտալում՝ Չինաստան (51%), Ղրղզստան (24.5%) և Ուզբեկստան (24.5%)։

Երկաթուղու կառուցման նախագիծը ներառում է 50 կամուրջների և 29 թունելների կառուցում՝ ընդհանուր 120 կիլոմետր երկարությամբ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական