Միջազգային

Հուղարկավորում են Սիդնեյում կրակոցների զոհերին. 59 մեղադրանք է առաջադրվել

Հուղարկավորում են Սիդնեյում կրակոցների զոհերին. 59 մեղադրանք է առաջադրվել

Սիդնեյի հայտնի Բոնդի Բիչ լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ կրակ բացած տղամարդուն առաջադրվել է 59 մեղադրանք, այդ թվում՝ սպանություն և ահաբեկչություն։

Հարձակումը իրականացրել են հայր և որդի․ նրանք կիրակի օրը կրակ են բացել տոնի մասնակիցների ուղղությամբ՝ սպանելով 15 մարդու։ Դաժան միջադեպը ցնցել է ողջ Ավստրալիան և նոր լրջությամբ բարձրացրել հակասեմիտիզմի ու բռնի էքստրեմիզմի աճի վերաբերյալ մտահոգությունները։

50-ամյա Սաջիդ Աքրամը սպանվել է ոստիկանների կողմից դեպքի վայրում, իսկ նրա 24-ամյա որդի Նավիդ Աքրամը, նույն միջադեպում վիրավորվելու հետևանքով, երեքշաբթի կեսօրին դուրս է եկել կոմայից։

Այսօր մեկնարկել են զոհերի հուղարկավորությունները։ Արարողությունները անցել են լարված մթնոլորտում․ շատերը վրդովված են այն հանգամանքով, որ հարձակվողներից մեկը նախկինում հարցաքննվել էր էքստրեմիստական կապերի պատճառով, սակայն այդուհանդերձ կարողացել էր ձեռք բերել հզոր հրազեն։

«Ոստիկանությունը դատարանում կպնդի, որ տղամարդը գործել է՝ առաջացնելով մահ, ծանր մարմնական վնասվածքներ և վտանգելով բազմաթիվ անձանց կյանքը՝ կրոնական գաղափարներ տարածելու ու համայնքում վախ սերմանելու նպատակով»,– նշված է ոստիկանության հայտարարությունում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական