Միջազգային

Վուչիչը վրդովված է Բելգրադում Trump Tower-ի խոշոր նախագծի ձախողումից

Վուչիչը վրդովված է Բելգրադում Trump Tower-ի խոշոր նախագծի ձախողումից

Սերբիայում չեղարկվել է Բելգրադում նախատեսված Trump Tower-ի խոշոր նախագիծը՝ բողոքի ակցիաների և քրեական գործի պատճառով։ 500 միլիոն դոլար արժողությամբ հյուրանոցային ու բնակարանային համալիրի կառուցումը դադարեցվել է այն բանից հետո, երբ սերբական դատարանը մեղադրանք է առաջադրել մշակույթի նախարար Նիկոլա Սելակովիչին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածով։

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ երկիրը «կորցրել է բացառիկ ներդրում» և սպառնացել է պատասխանատվության ենթարկել նախագծի տապալմանը մասնակից բոլոր անձանց։ 

Միևնույն ժամանակ, Դոնալդ Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների Affinity Partners ընկերությունը հայտարարել է, որ հրաժարվում է նախագծից՝ «հարգելով Սերբիայի ժողովրդի և Բելգրադի քաղաքապետարանի դիրքորոշումը»։

Նախագիծը նախատեսվում էր կառուցել պատմական նշանակություն ունեցող տարածքում, որը նախկինում պաշտպանված մշակութային ժառանգության կարգավիճակ ուներ։ Քննիչները պարզել են, որ այդ կարգավիճակի հանումը ուղեկցվել է փաստաթղթերի կեղծմամբ։ Հանրային ճնշումն ու իրավապահների գործողությունները, ի վերջո, ստիպել են հրաժարվել նախագծից։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական