Միջազգային

Ջեյմս Քեմերոնը միլիարդատեր է դարձել

Ջեյմս Քեմերոնը միլիարդատեր է դարձել

71 տարեկանում Ջեյմս Քեմերոնը դարձել է միլիարդատեր: Forbes-ը ռեժիսորի կարողությունը գնահատում է 1.1 միլիարդ դոլար։

Հրապարակման համաձայն՝ իր նոր կարգավիճակով Քեմերոնը միանում է միլիարդատեր ռեժիսորների կարճ ցանկին՝ Ջորջ Լուկասին, Սթիվեն Սփիլբերգին, Փիթեր Ջեքսոնին և Թայլեր Փերիին։

Քեմերոնին մյուս հարուստ ռեժիսորներից տարբերում է այն, որ նրա եկամուտը հիմնականում գալիս է իր ֆիլմերից, այլ ոչ թե արտաքին ներդրումներից կամ բիզնեսից: Քեմերոնի ֆիլմերը միասին վաստակել են գրեթե 9 միլիարդ դոլար։

Forbes-ը կանխատեսում է, որ Քեմերոնը կարող է 200 միլիոն դոլար վաստակել «Ավատար. Կրակ և մոխիր» ֆիլմից, որի համաշխարհային պրեմիերան կկայանա 2025 թվականի դեկտեմբերի 19-ին։

Ավելի վաղ Ջեյմս Քեմերոնը խոսել էր ստուդիայի հետ «Ավատար» ֆիլմի հինգերորդ մասի թողարկման շուրջ վեճերի մասին: 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական