Միջազգային

ԵՄ-ին անդամակցելու հարցում իրավիճակ կփոխվի․ Կոբախիձե

ԵՄ-ին անդամակցելու հարցում իրավիճակ կփոխվի․ Կոբախիձե

Եթե ​​ԵՄ-ի հետընթացը շարունակվի այս ոգով, Վրաստանի համար ԵՄ-ին անդամակցելու հարցում իրավիճակ կփոխվի, Վրաստանի առաջին ալիքի եթերում հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Եվրամիությունն օրեցօր թուլանում է։ Տարեցտարի այն վատթարանում է տնտեսապես, ժողովրդավարական, մարդու իրավունքների և խոսքի ազատության առումով։ Իրավիճակը շատ դժվար է բոլոր ոլորտներում։ Այս պայմաններում մենք սուբյեկտիվորեն հետաքրքրված ենք տեսնելու, թե ինչպես են Եվրամիությունում բացասական միտումները փոխարինվում դրականներով»,- ասել է նա։  

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական