Միջազգային

Թրամփը BBC-ի դեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով 10 մլրդ դոլար

Թրամփը BBC-ի դեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով 10 մլրդ դոլար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատական հայց է ներկայացրել բրիտանական BBC հեռուստաընկերության դեմ՝ պահանջելով 10 միլիարդ դոլար փոխհատուցում: Հայցում նախագահը BBC-ին մեղադրում է զրպարտության, ինչպես նաև խաբեության մեջ։

Հայցադիմումում նշվում է, որ BBC-ն հեռարձակել է «կեղծ, զրպարտչական, վարկաբեկիչ, հրահրիչ և չարամիտ նյութ նախագահ Թրամփի մասին»: Այն որակվել է որպես «բացահայտ փորձ՝ միջամտելու և ազդեցություն գործելու 2024 թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա»:

Թրամփի կողմը մեղադրում է BBC-ին 2021 թ. հունվարի 6-ի Թրամփի ելույթի երկու բոլորովին առանձին մասեր «մոնտաժելու» մեջ՝ դիտավորյալ աղավաղելով նրա խոսքերի իմաստը:

BBC-ն անցյալ ամիս ներողություն է խնդրել Թրամփից ելույթի մոնտաժի համար, սակայն հերքել է զրպարտության մեղադրանքը:

Բացի այդ, այս տարվա նոյեմբերին BBC գլխավոր տնօրեն Թիմ Դեյվին և BBC News լրատվական բաժնի ղեկավար Դեբորա Թերնեսը հրաժարական են ներկայացրել՝ Panorama հաղորդման մեջ Դոնալդ Թրամփի ելույթի խմբագրման սկանդալի ֆոնին:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական