Volkswagen-ի, BMW-ի և Mercedes-Benz-ի վաճառքներն ու եկամուտները 2025 թվականի երրորդ եռամսյակում մնացել են համեմատաբար կայուն՝ համեմատած 2024 թվականի նույն ժամանակահատվածի հետ։
Սակայն նրանց գործառնական շահույթը կտրուկ նվազել է գրեթե 76%-ով՝ հասնելով մոտ 1.7 միլիարդ եվրոյի։ Սա ամենացածր ցուցանիշն է 2009 թվականի երրորդ եռամսյակից ի վեր, ըստ գերմանական EY աուդիտորական և խորհրդատվական ընկերության վերլուծության։
Վերլուծության համաձայն՝ գերմանական ավտոարտադրողների վրա ներկայիս ճնշումը համեմատելի է 2008-2009 թվականների ճգնաժամի հետ։ Ոչ մի այլ խոշոր ավտոարտադրող երկիր այնքան թույլ արդյունք չի ցույցադրել, որքան Գերմանիան։ Ճապոնական ավտոարտադրողները նույն ժամանակահատվածում ունեցել են մոտ 29% գործառնական շահույթ, իսկ ԱՄՆ - ի և Չինաստանի ընկերությունները՝ մոտ 14%: