Միջազգային

Թրամփը ֆենտանիլը հռչակել է որպես զանգվածային ոչնչացման զենք

Թրամփը ֆենտանիլը հռչակել է որպես զանգվածային ոչնչացման զենք

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որով անօրինական ֆենտանիլը և դրա արտադրության համար օգտագործվող հիմնական քիմիական բաղադրիչները ճանաչվել է որպես զանգվածային ոչնչացման զենք: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Որպես Միացյալ Նահանգների նախագահ, իմ բարձրագույն պարտականությունն է պաշտպանել մեր ազգը և նրա քաղաքացիներին: Հետևաբար, ես սույնով անօրինական ֆենտանիլը և դրա արտադրության համար անհրաժեշտ քիմիական նյութերը ճանաչում եմ որպես զանգվածային ոչնչացման զենքեր», - ասվում է գործադիր հրամանագրում։

Փաստաթղթում նշվում է, որ «երկու միլիգրամը, որը համարժեք է 10-15 սեղանի աղի բյուրեղների, մահացու չափաբաժին է», ինչպես նաև, որ հարյուր հազարավոր ամերիկացիներ մահացել են ֆենտանիլի գերդոզավորումից:

Թրամփը շեշտել է, որ այս նյութի արտադրությունն ու տարածումը, որը հիմնականում իրականացվում է կազմակերպված հանցավոր խմբերի կողմից, լուրջ սպառնալիք է ԱՄՆ ազգային անվտանգության համար։

Politico-ն նշում է, որ դեղամիջոցը զանգվածային ոչնչացման զենք համարելը աննախադեպ քայլ է։ Ֆենտանիլը հիմնականում Միացյալ Նահանգներ է մտնում Մեքսիկայի միջոցով, որտեղ թմրամիջոցների կարտելները այն արտադրում են Չինաստանից ներմուծված բաղադրիչների միջոցով։ Ֆենտանիլի արտադրությունը նույնպես աճում է Հարավարևելյան Ասիայում։ Դեղամիջոցը հեշտությամբ արտադրվում է գաղտնի լաբորատորիաներում, ինչը բարդացնում է դրա դեմ պայքարի ջանքերը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական