Միջազգային

Բեռլինում առաջընթացը կարող է չգոհացնել Մոսկվային. The Telegraph

Բեռլինում առաջընթացը կարող է չգոհացնել Մոսկվային. The Telegraph

The Telegraph-ը գրում է, որ Բեռլինում դեկտեմբերի 14-15-ին տեղի ունեցած բանակցություններում ԱՄՆ-ի, Ուկրաինայի և եվրոպական առաջնորդների միջև գրանցվել է զգալի առաջընթաց Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆը և Թրամփի փեսա Ջարեդ Քուշները հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ ԱՄՆ-ի պաշտոնյաները հայտարարել են, որ համաձայնեցվել է գործարքի 90%-ը, հիմնականում՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ, որոնք նման են ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածին։ 

Այդ երաշխիքները ներառում են իրավաբանորեն պարտադիր պարտավորություններ՝ ռազմական, հետախուզական, լոգիստիկ, տնտեսական և դիվանագիտական աջակցություն ապագա հարձակման դեպքում։

Զելենսկին ևս զիջումներ է արել՝ հրաժարվելով Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցության հավակնություններից՝ փոխարենը պահանջելով ամուր անվտանգության երաշխիքներ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը որակել է ԱՄՆ-ի առաջարկը «շատ կարևոր առաջընթաց» և «իրապես ուշագրավ»։ Եվրոպական առաջնորդները ողջունել են առաջընթացը և խոստացել մասնակցություն խաղաղապահ ուժերին։

Թրամփը հայտարարել է, որ գործարքը «ավելի մոտ է, քան երբևէ» և խոսել է Պուտինի հետ։ ԱՄՆ-ի պաշտոնյաները նշել են, որ առաջարկը «ընդմիշտ չի մնա սեղանին»։

Սակայն տարաձայնություններ մնում են տարածքային հարցերում՝ հատկապես Դոնբասի շուրջ, որտեղ Ռուսաստանը պահանջում է Ուկրաինայի զորքերի դուրսբերում։ Զելենսկին կրկնել է, որ չի ճանաչի օկուպացված տարածքները ռուսական։ Դիվանագետները կասկածում են, որ Պուտինը կընդունի անվտանգության երաշխիքները։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական