Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և ՉԺՀ ԱԳ նախարարի օգնական Լյու Բինը Մոսկվայում խորհրդակցություններ են անցկացրել՝ քննարկելու ուկրաինական ճգնաժամը և ԱՊՀ-ում ստեղծված իրավիճակը, հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«2025 թվականի դեկտեմբերի 15-ին Չինաստանի փոխարտգործնախարար Լյու Բինը Մոսկվայում խորհրդակցություններ է անցկացրել ԱՊՀ-ի հարցերի շուրջ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ։ Կողմերը մտքեր են փոխանակել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են ուկրաինական ճգնաժամը, ԱՊՀ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և տարածաշրջանային համագործակցությունը», - ասվում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության կայքում տեղադրված հայտարարության մեջ։
Այլ մանրամասներ չեն հաղորդվել։