Միջազգային

Մենք ո՛չ դե յուրե, ո՛չ էլ դե ֆակտո չենք ճանաչի Դոնբասը. Զելենսկի

Մենք ո՛չ դե յուրե, ո՛չ էլ դե ֆակտո չենք ճանաչի Դոնբասը. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ խաղաղության ծրագիրը պետք է ներառի հինգ փաստաթուղթ, որոնցից մի քանիսը կլինեն անվտանգության երաշխիքների վերաբերյալ, այսինքն՝ ԱՄՆ Կոնգրեսի կողմից քվեարկված և հաստատված։

Ուկրաինայի նախագահը հայտարարել է այս մասին՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

«Ամերիկացիները ցանկանում են պատերազմի արագ ավարտ։ Մեզ համար որակը կարևոր է։ Եթե արագությունն ու որակը համընկնեն, մենք բոլորս կողմ ենք դրան։ Շատ բան կախված է Ռուսաստանի քաղաքական կամքից, բայց շատ բան կախված է նաև փաստաթղթերի վրա մեր աշխատանքից։ Երբ մենք ավարտենք փաստաթղթերը կամ մոտենանք վերջնական տարբերակին, մենք կհանդիպենք նախագահ Թրամփի հետ»,- ասել է նա։

Ըստ նրա՝ ԱՄՆ ներկայացուցիչները խորհրդակցություններ կանցկացնեն Ռուսաստանի, ապա նախագահ Թրամփի հետ, որից հետո թիմերը մոտ ապագայում կհանդիպեն ԱՄՆ-ում։

«Մենք ո՛չ դե յուրե, ո՛չ էլ դե ֆակտո Դոնբասի ժամանակավորապես օկուպացված մասը չենք ճանաչի որպես ռուսական տարածք։

Ես պատրաստ եմ ընտրությունների, և որպեսզի ժողովուրդը պատրաստ լինի, մեզ անհրաժեշտ է օրենսդիրների համագործակցությունը և դրանք անցկացնելու կարողությունը»,- ընդգծել է նա։

Զելենսկին նշել է, որ դեռ խոսք չկա հանրաքվեի մասին և այս պահին փորձ է արվում ուկրաինացիների առանց այդ էլ բարդ կյանքը ավելի չբարդացնելու համար։

«Ուկրաինան աջակցում է սուրբծննդյան զինադադարի գաղափարին՝ որպես հրադադարի ձևաչափ։ Միացյալ Նահանգները նույնպես աջակցում է այս նախաձեռնությանը։

Ռեսպորատիվ վարկը կամ սառեցված ռուսական ակտիվների օգտագործման ցանկացած ձևաչափ Ուկրաինայի անվտանգության ֆինանսական երաշխիք է։

Խոսքը 150-200 միլիարդ դոլարի կամ ընդհանուր առմամբ 210 միլիարդ դոլարի մասին է։ Այժմ կա երկու հնարավոր սցենար»,- հայտարարել է Ուկրաինայի նախագաը։

Զելենսկի նաև ներկայացրել ռուսական սառեցված ակտիվների քննարկվող երկու տարբերկաները.

Պլան A՝ պատերազմի ավարտ։ Այս դեպքում ստացված միջոցներն ու տրանշերը կօգտագործվեն Ուկրաինայի վերականգնման և վերակառուցման համար։

Պլան B՝ ռուսական ագրեսիայի շարունակություն։ Այս դեպքում Ուկրաինան ակնկալում է տարեկան 40-45 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնություն, որը կարող է օգտագործվել Ուկրաինայի զինված ուժերին, պաշտպանական ոլորտին և երկրի անվտանգությանը աջակցելու համար։

«Եթե Պուտինը մերժի խաղաղության ծրագիրը, ԱՄՆ-ն պատժամիջոցներով կճնշի Ռուսաստանին և Ուկրաինային կտրամադրի ավելի շատ զենք»,- հավելել է նա։

Գնահատեք հոդվածը

4.5 /5
2
գնահատական