Միջազգային

Մենք պատրաստ ենք խորհրդակցել «Թրամփի ճանապարհի» պարամետրերի շուրջ. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

Մենք պատրաստ ենք խորհրդակցել «Թրամփի ճանապարհի» պարամետրերի շուրջ. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

Ռուսական կողմը պատրաստ է խորհրդակցել Երևանի հետ «Թրամփի ճանապարհ» նախաձեռնության պարամետրերի և Ռուսաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

«Հայ-ամերիկյան նախագծի մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն։ Մենք պատրաստ ենք խորհրդակցել մեր հայ գործընկերների հետ՝ քննարկելու ինչպես նախաձեռնության պարամետրերը, այնպես էլ Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը», - ասել է նա։

Կալուգինը հավելել է, որ դրա համար կան բավարար հիմքեր։ Ըստ նրա՝ ռուսական կողմը դիտարկում է եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում համաձայնեցված երթուղու մի հատված։

«Մեր ընկերությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ը, որը «Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկություն է, ունի Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիա։ Տարածաշրջանն օգտագործում է ռուսական երկաթուղային գծերը», - նշել է Կալուգինը։ 

Նա նշել է նար, որ «ճանապարհը» մեծ մասամբ կանցնի ռուս սահմանապահների պատասխանատվության տարածքով»։

«Պետք է հաշվի առնել նաև Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ)։ Ակնհայտ է, որ մեր գործընկերները չեն կարող առանց Ռուսաստանի», - եզրափակել է նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական