Միջազգային

Վստահ ենք՝ գտնվում ենք այս սարսափելի ճգնաժամի լուծման շեմին. Ռյաբկով

Վստահ ենք՝ գտնվում ենք այս սարսափելի ճգնաժամի լուծման շեմին. Ռյաբկով

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը վստահ է, որ կողմերը գտնվում են ուկրաինական ճգնաժամի լուծման շեմին։ Ռյաբկովը այս հայտարարությունն արել է ամերիկյան ABC News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Ինչպես նշել է Ռյաբկովը, սա պատերազմ չէ, այլ ռուսական «հատուկ ռազմական գործողություն», որն անխուսափելի էր։

«Մենք բավականին վստահ ենք, որ գտնվում ենք այս սարսափելի ճգնաժամի լուծման շեմին։ Մենք չենք կարծում, որ սա պատերազմ է։ Սա ռուսական հատուկ ռազմական գործողություն է, որն անխուսափելի էր։ Այն ժամանակ, երբ մենք սկսեցինք այս գործողությունը, ամեն ինչ շատ վատ էր ընթանում, մենք այլընտրանք չունեինք։ Հիմա, այս բոլոր սարսափելի ողբերգություններից, այլուր տեղի ունեցած իրադարձություններից հետո, որոնք ամեն դեպքում կապված չէին այս իրավիճակի հետ, ես կարծում եմ, որ ամբողջ աշխարհը, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, սկսել են դիտարկել այլընտրանքներ։ Մենք պատրաստ ենք գործարքի, ինչպես Թրամփը։ Հուսով եմ, որ դա տեղի կունենա ավելի շուտ, քան ուշ։ Կարող է ցինիկ հնչել, բայց իմ կարծիքն այն է, որ մենք ուզում ենք դադարեցնել սա։ Դրա դադարեցումը մեծապես կախված է նրանից, թե Կիևի կողմնակիցները կճանաչեն մեր անխուսափելի հաջողությունը՝ կամ ռազմական գործողության տեսքով, կամ փոխզիջման տեսքով, գործարքի տեսքով, որը կարող է ձեռք բերվել դիվանագիտական ​​միջոցներով։ Ահա թե ինչի վրա ենք մենք հիմա կենտրոնացած», – ասաց Ռյաբկովը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական