Միջազգային

Մենք հսկայական աջակցություն ունենք եվրոպացի առաջնորդներից. Թրամփ

Մենք հսկայական աջակցություն ունենք եվրոպացի առաջնորդներից. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամթը անդրադարձել է ուկրաինական կարգավորմանը եվրոպացի առաջնորդների և Վլադիմիր Զելենսկու հետ զրույցից հետո։

Նա տեղի ունեցածը շատ լավ զրույց է որակել և ընդգծել, որ բանակցությունները լավ են ընթանում։

«Եվ ես երկար զրույց ունեցա նախագահ Զելենսկու հետ: Ես նաև խոսեցի Գերմանիայի, Իտալիայի, ՆԱՏՕ-ի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Լեհաստանի, Նորվեգիայի, Դանիայի և Նիդեռլանդների առաջնորդների հետ: Մենք շատ երկար և շատ լավ զրույցներ ունեցանք: Եվ կրկին, կարծում եմ, որ ամեն ինչ բավականին լավ է ընթանում»,- ասել է Թրամփը։

Ըստ Թրամփի՝ Երկրորդ համաշխարայինից հետո սա իր մասշտաբներով ամենամեծ պատերազմն է, որը պետք է ավարտվի։

«Բայց մենք մոտենում ենք։ Մենք հսկայական աջակցություն ունենք եվրոպացի առաջնորդներից։ Նրանք նույնպես ուզում են, որ սա ավարտվի։ Եվ հենց հիմա Ռուսաստանը ևս ուզում է, որ դա ավարտվի։ Խնդիրն այն է, որ նրանք կցանկանան, որ դա ավարտվի, իսկ հետո հանկարծ՝ չեն ցանկանա։ Եվ Ուկրաինան կցանկանա, որ սա ավարտվի, իսկ հետո հանկարծ՝ չի ցանկանա։ Այնպես որ, մեզ անհրաժեշտ է, որ նրանք նույն էջում լինեն։ Բայց կարծում եմ՝ այն առաջ է շարժվում։ Սա շատ լավ զրույց է»,- ընդգծել է Դոնալդ Թրամփը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական