Ռուսաստանի շահերը Հարավային Կովկասում անսասան են: Մեր գլխավոր մտահոգությունը այս գոտու կայունության և բարգավաճման պահպանումն է։ Ռուսաստանի հիմնարար շահը Կովկասում խաղաղությունն ու զարգացումն է՝ կանխելով դրա քաոսի վերածվելը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
«Ես ընդգծում եմ, որ Ռուսաստանը պարզապես Հարավային Կովկասի հարևանը չէ: Ռուսաստանն ինքնին կովկասյան տերություն է: Մենք Հարավային Կովկասի ժողովուրդների հետ միավորված ենք դարավոր բարեկամությամբ, ընդհանուր պատմության փառահեղ էջերով, քաղաքակրթական մտերմությամբ և միլիոնավոր ընտանեկան ու ազգակցական կապերով:
Երկար ժամանակ մենք ապրել ենք որպես մեկ պետության մաս: Մի ժամանակ Ռուսաստանի հետ մերձեցումը թույլ էր տալիս տարածաշրջանի ժողովուրդներին պահպանել իրենց ինքնությունը: Հարավային Կովկասի հանրապետությունների պետական հիմքերը ձևավորվել են խորհրդային ժամանակաշրջանում»,- ասել է նա։