Վերջին երկու օրերի ընթացքում ուկրաինա-ամերիկյան բանակցությունները եղել են կառուցողական և արդյունավետ, գրանցվել է իրական առաջընթաց։ Այս մասին X-ի էջում գրառում է կատարել Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը։
«Հուսով ենք՝ օրվա վերջում կհասնենք համաձայնության, որը մեզ կմոտեցնի խաղաղությանը։ Այս պահին լրատվամիջոցներում շատ աղմուկ և անանուն ենթադրություններ կան։ Խնդրում եմ, մի տրվեքխոսակցություններին և սադրանքներին։
Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների գլխավորած ամերիկյան թիմը չափազանց կառուցողականորեն աշխատում է Ուկրաինային օգնելու գտնել երկարատև խաղաղության համաձայնագրի հասնելու ուղի։ Ուկրաինական թիմն անչափ շնորհակալ է նախագահ Թրամփին և նրա թիմին իրենց գործադրած բոլոր ջանքերի համար»,- գրել է նա։