ԱՄՆ-ը նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆը հայտարարել է Բեռլինում ուկրաինական պատվիրակության հետ բանակցություններում «նշանակալի առաջընթացի» մասին և հաստատել է, որ այսօր կկայանա երկրորդ հանդիպումը։
«Նախագահ Զելենսկու, հատուկ դեսպանորդ Ուիթքոֆֆի, Ջարեդ Քուշների և ԱՄՆ-ի ու Ուկրաինայի պատվիրակությունների միջև Բեռլինում կայացած հանդիպումը տևել է ավելի քան հինգ ժամ։
Ներկայացուցիչները խոր քննարկումներ են ունեցել խաղաղության ծրագրի, տնտեսական ծրագրերի և այլ հարցերի շուրջ։ Նշանակալի առաջընթաց է գրանցվել, և հետագա հանդիպումը տեղի կունենա վաղը առավոտյան», - գրել է Ուիթքոֆֆը իր «X»-ի էջում։