Բեռլինում կայացել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ամերիկյան պատվիրակության միջև բանակցությունների լարված փուլը։
Ուկրաինան պատրաստ է եղել քննարկել ՆԱՏՕ-ին չանդամակցելու ցավոտ փոխզիջումները մինչև ընտրությունները սեղմ ժամկետներում անցկացնելը, բայց կա սահման, որից այն կողմ Զելենսկին պատրաստ չէ գնալ։
Գերմանական Bild-ը գրում է, որ առանցքային վեճը տարածքային է։ Ծրագրի կետերից մեկում ասվում է, որ Ղրիմը, Լուգանսկի և Դոնեցկի շրջանները «դե ֆակտո ճանաչվում են որպես ռուսական», իսկ Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում ռազմաճակատի գծերը սառեցվում են:
Ըստ BILD-ի, Կիևը պատրաստ է ճակատի ժամանակավոր «սառեցմանը» և Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքների նկատմամբ վերահսկողության փաստացի կորստին, բայց կտրականապես մերժում է Դոնեցկի շրջանի վերահսկվող հատվածից ուկրաինական զորքերը դուրս բերելու պահանջից:
ԱՄՆ-ն փոխզիջում է առաջարկել. Ուկրաինան հեռանում է Դոնեցկի մարզի մոտ 5600 քառակուսի կիլոմետրից, իսկ այդ տարածքը դառնում է «ապառազմականացված տնտեսական գոտի»՝ առանց ռուսական զորքերի մուտքի: Մոսկվան անմիջապես աջակցել է դրան, որ այնտեղ կմտնի միայն Ռոսգվարդիան, այլ ոչ թե կանոնավոր բանակը։
«Մենք դա չենք ընդունի։ Դա հավասարազոր կլինի ուկրաինական բանակի կապիտուլյացիային»,- BILD-ի հետ զրույցում ասել է ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։
Ի պատասխան՝ Կիևն առաջ է քաշել իր առաջարկը, որը հնչեցրել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Եթե ուկրաինական զորքերը նահանջում են, ասենք, հինգ-տասը կիլոմետրով, ինչո՞ւ ռուսական զորքերը չպետք է նահանջեն նաև նույն հեռավորության վրա՝ գրավյալ տարածքների խորքերը»,- ընդգծել է նա: