ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակել է, որ երկրում առաջին տիկնոջը ավելի շատ են սիրում, քան իրեն։
«Մելանիան ականավոր կին է։ Նա շատ հարգված է։ Ամեն անգամ, երբ ելույթ եմ ունենում, տեսնում եմ ցուցանակներ, որոնց վրա գրված է. «Մենք սիրում ենք մեր առաջին տիկնոջը»։ Նրանք սիրում են մեր առաջին տիկնոջը։ Ի՞նչ կարող եմ անել։ Ինձ դա դուր չի գալիս, որովհետև, կարծես, նրանք նրան ինձանից ավելի են սիրում, և դա ինձ չի ուրախացնում։ Ես դժբախտ եմ։ Մենք դրա մասին կխոսենք տանը», - կատակել է Սպիտակ տան ղեկավարը։