ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալլասը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում 2026թ. խորհրդարանական ընտրությունների թեմային։
«Հայաստանում առաջիկայում ընտրություններ են: Կքննարկենք՝ ինչպես կարող ենք օգնել։ Հայաստանը մեզնից այնպիսի օգնություն է խնդրել, ինչպիսին Մոլդովային ենք շնորհել՝ արտաքին վնասակար ազդեցության դեմ պայքարելու համար»,- հայտարարել է Կալլասը։