Միջազգային

Սիդնեյի լողափում կրակոցների հետևանքով կան զոհեր

Սիդնեյի լողափում կրակոցների հետևանքով կան զոհեր

Ավստրալիայի Սիդնեյի Բոնդի լողափում կրակոցներ են տեղի ունեցել։ Հրապարակված տեսանյութում երևում է երկու տղամարդ, որոնք զինված են հրացաններով, կրակում են։ Ոստիկանությունը լողափի տարածքում հատուկ գործողություն է անցկացրել զինված անձանց ձերբակալելու համար։

Նշվում է, որ կրակոցների հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ։ Նրանց թվում կան երեխաներ։ Եվս 60 մարդ վիրավորվել է։ Ահաբեկիչներից մեկն սպանվել է, իսկ մյուսը՝ ձերբակալվել։ Սիդնեյի կրակոցներ արձակողներից մեկը չեզոքացվել է անզեն տղամարդու կողմից, որը թաքնվել է հետևից։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ կրակոցները տեղի է ունեցել Խանուկայի տոնակատարությունների ժամանակ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական