Միջազգային

Վրացի նախարարը հայտարարել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու մոտալուտ բացման մասին

Վրացի նախարարը հայտարարել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու մոտալուտ բացման մասին

Վրաստանի էկոնոմիկայի նախարար Մարիամ Կվրիվիշվիլինը հայտարարել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու մոտալուտ բացման մասին։

«Շատ շուտով Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը կնշեն պատմական Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի բացումը, որը կարևոր դեր կխաղա մեր երկրի և տարածաշրջանի համար։ Այս նախագծի հանդիսավոր բացումը տեղի կունենա շատ շուտով»,- Առաջին ալիքի եթերում ասել է Մարիամ Կվրիվիշվիլին։

Նրա խոսքով՝ կառավարությունն առաջիկա տարիներին նաև մեկ միլիարդ լարի (370 միլիոն դոլար) կներդնի Վրաստանի երկաթուղիներում՝ ամրապնդելու նրա տարանցիկ դերը, ապահովելով, որ Վրաստանը մնա մրցունակ երկիր և հուսալի գործընկեր, ապահովելով արագ և բարձրորակ բեռնափոխադրումներ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական