ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնել է Աշխաբադ։
Ռուսաստանի նախագահը Թուրքմենստանի մայրաքաղաք է ժամանել՝ մասնակցելու Միջազգային խաղաղության և վստահության տարվան, Չեզոքության միջազգային օրվան և Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակին նվիրված ֆորումին: Պուտինը նաև կանցկացնի մի շարք երկկողմ հանդիպումներ:
Ֆորումը տեղի է ունենում Թուրքմենստանի Կոնգրես-կենտրոնում: Գլխավոր նստաշրջանի՝ «Խաղաղություն և վստահություն. նպատակների միասնություն կայուն ապագայի համար» թեմայով մեկնարկից առաջ Պուտինը մասնակցել է մասնակից պատվիրակությունների ղեկավարների ողջույնի արարողությանը և ընդհանուր լուսանկարվելուն: