Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը հնարավոր է համարել, որ Դոնբասում ժամանակի ընթացքում զորքեր չեն լինի, բայց կլինի գվարդիա և այն ամենը, ինչ անհրաժեշտ է կարգը պահպանելու համար:
«Այսինքն, հրադադարը կարող է տեղի ունենալ միայն ուկրաինական զորքերի դուրսբերումից հետո։ Իսկ թե ինչ կլինի այնտեղ հետո, այդ մասին, իմ կարծիքով, կարելի է զրուցել։ Քանի որ միանգամայն հնարավոր է, որ այնտեղ ուղղակիորեն զորքեր չլինեն՝ ո՛չ ռուսական, ո՛չ ուկրաինական։ Այո, բայց կլինի «Ռոսգվարդիա», կլինի ոստիկանություն, կլինի այն ամենը, ինչ անհրաժեշտ է կարգուկանոնը պահպանելու և կյանքը կազմակերպելու համար», - ասել Է Ուշակովը «Կոմերսանտ»-ին։