Իսրայելը չի ցանկանում Սիրիայի ժողովրդին տալ այն շանսը, որը նրան տալիս է միջազգային հանրությունը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։
«Ցավոք, Նեթանյահուի գլխավորությամբ Իսրայելի ղեկավարությունը իր ուժն ու անվտանգության զգացումը ներշնչում է տարածաշրջանի հարևան երկրների թուլությունից: Այն փաստը, որ Սիրիան վերջին մեկ տարվա ընթացքում ստացել է միջազգային հանրության աջակցությունը, ամենևին դուր չի եկել Իսրայելին։ Վկայակոչելով իր միակողմանի անվտանգության նկատառումները՝ Իսրայելը սկսեց օկուպացիան հարավում, ցամաքային զորքերն առաջ մղեց, իսկ դա էլ քիչ էր՝ պարբերաբար հարվածներ է հասցնում, այդ թվում՝ ներառյալ Դամասկոսին։ Դա, իհարկե, բացարձակապես անընդունելի է», - հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը։